Մեքսիկայում ավտոբուսն ընկել է ձորը. կա 7 զոհ և շուրջ 40 վիրավոր

02:40 • 23.11.19

Մեքսիկայի հարավում` Չյապաս նահանգում, ուղևորներով լի ավտոբուսն ընկել է ձորը: Կա 7 զոհ, ևս 40 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով El Universal-ին:

Նշվում է, որ վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը, ինչի հետևանքով էլ ավտոբուսը վթարվել է: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի հանգամանքների վերաբերյալ: Վթարի հնարավոր պատճառների մասին այլ տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում: