Քենիայում սողանքների հետևանքով 37 մարդ է մահացել

20:28 • 23.11.19

Քենիայի հյուսիսարևմտյան շրջանում տեղի ունեցած սողանքների պատճառով առնվազն 37 մարդ է մահացել:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի հեռուստաալիքին, սողանքներ են տեղի ունեցել շաբաթ Արևմտյան Պոկոտ շրջանում, որոնց առաջացման պատճառ են դարձել հորդառատ անձրևներից հետո, որոնք չեն դադարել ողջ գիշեր:

Շրջանի ղեկավարի խոսքով՝ փրկարարներին հաջողվել է փլատակների տակից 15 զոհի մարմին դուրս բերել, ևս 22 մարմնի որոնումներ շարունակվում են:

Աղբյուրի տվյալներով՝ կառավարությունը խոստացել է, որ տուժածներին օգնության են ուղարկվել ուղղաթիռներ: