Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում անասնագոմ է այրվել, սատկել է մեկ ավանակ

14:10 • 23.11.19

Նոյեմբերի 23-ին, ժամը 06:03-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում այրվում է տուն: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է անասնագոմ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:03-ին, մարվել՝ 09:24-ին:

Ամբողջությամբ այրվել է 3-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմը՝  մոտ 50 քմ: Սատկել է մեկ ավանակ: