Յուլիա Նաչալովայի նախկինում չհրապարակված երգերը կներկայացվեն հանրությանը

17:59 • 23.11.19

Առաջիկայում կթողարկվեն ռուս հանգուցյալ երգչուհի Յուլիա Նաչալովայի նախկինում չհրապարակված երգերը: Ինչպես տեղեկացնում է life.ru կայքը, լուրը հաստատել է երգչուհու նախկին փիառ տնօրեն Աննա Իսաևան:

 Նա նշել է, որ խոսքը մասնավորապես «Մնա» երգի մասին է, որի ձայագրությունը գտել են ստուդիայում արդեն երգչուհու մահվանից հետո:

«Կթողարկվի ևս մեկ երգ, որի գոյության մասին դուք դեռ չգիտեք, բայց արդեն ժամանակն է: Դա կլինի դուետ՝ ժողովրդական արտիստի հետ: Աշխատանքներն արդեն ընթանում են, սպասեք»,-Instagram-ում գրել է երգչուհու ներկայացուցիչը:

Իսաևան տեղեկացրել է նաև, որ Նաչալովայի հայրն ու հորաքույր ավարտել են աշխատանքը Նաչալովայի մասին պատմող գրքի վրա, և խոշոր հրատարակչության հետ արդեն պայմանագիր ունեն ՝ հուշագրությունը տպագրելու համար:

Յուլիա Նաչալովան մահացել է 2019 թվականի մարտի 16-ին: Նրա մոտ ախտորոշվել էին մի քանի լուրջ հիվանդություններ՝ երկրորդ կարգի շաքարային դիաբետ, հոդատապ և կարմիր գայլախտ:

Յուլիա Նաչալովայի նախկինում չհրապարակված երգերը կներկայացվեն հանրությանը