«Փաստ». Տիգրան Եգորյանն ու Վահե Գրիգորյանը Միքայել Համբարձումյանին ԱԱԾ տնօրեն են ուզում դարձնել

08:21 • 23.11.19

««Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, փաստաբան Տիգրան Եգորյանն ու ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն այս օրերին անում են հնարավոր ամեն ինչ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նույն կառույցի տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանի նշանակման համար:

Ըստ իրավապահ համակարգի թերթի աղբյուրի, Միքայել Համբարձումյանը Վահե Գրիգորյանի համակուրսեցին է։

«Համբարձումյանի թեկնածության հաստատման դեպքում ՀԱԿ-ը լուրջ դիրքեր կգրավի ուժային բլոկում, և հանուն այդ հեռանկարի էլ ակտիվ աշխատանք է տարվում։ Հիշեցնենք, որ մամուլն ավելի վաղ գրել էր, որ Միքայել Համբարձումյանը ջանք չի խնայում ԱԱԾ տնօրեն դառնալու համար և անգամ հանձնարարել է ուսումնասիրել իր հնարավոր մրցակիցների «դոսյեները» և նրանց դեմ օգտագործելու փաստեր գտնել»,-գրել է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: