Սիրիայի՝ թուրքական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջանում ականապատ մեքենա է պայթել. կա 10 զոհ

19:46 • 23.11.19

Սիրիայի հյուսիսային Թել Աբյադ քաղաքի մոտակայքում ականապատ ավտոմեքենա է պայթել, ինչի հետևանքով առնվազն 10 մարդ է մահացել:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ հղում անելով Սիրիայի ազատ բանակին, ևս 25 մարդ վիրավորում է ստացել ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով: Աղբյուրի տվյալներով՝ զոհերի թիվը կարող է մեծանալ:

Թել Աբյադ քաղաքը ներկայում գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ: Երկրի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ահաբեկչությունը կազմակերպել են Քրդական Աշխատավորական կուսակցության սիրիական թևի գրոհայինները: