Ռուսաստանում վթարի է ենթարկվել Տուլունի քաղաքապետը

21:47 • 23.11.19

ՌԴ Իրկուտսկի մարզի Տուլունի քաղաքապետ Յուրի Կարիխը ավտովթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է iz.ru-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցին։

Ավտովթարը տեղի է ունեցել Իրկուտսկի մարզում։ Նախնական տվյալներով՝ Կարիխի ավտոմեքենան բախվել է «ԿամԱզ» մակնիշի բեռնատարին։  

Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ Տուլունի քաղաքապետը հոսպիտալացվել է ծանր վիճակում։ ՃՏՊ-ի հետևանքով մահացել է նրա կինը՝ Լարիսա Կարիխը։  

Պատահարից այլ մանրամասներ չեն հաղորդվում։