«Աէրոֆլոտը» պատմել է Դոնի Ռոստովում արտակարգ վայրէջքից հետո մահացած օդաչուի մասին
Մոսկվա-Անապա չվերթն իրականացնող և Դոնի Ռոստովում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի երկրորդ օդաչուին, որը մահացել է վայրէջք կատարելուց հետո, բուժհանձնաժողովը թույլ էր տվել թռչել:
Ինչպես հայտնում է life.ru-ն, այս մասին տեղեկացրել են «Աէրոֆլոտ» ավիաընկերությունից: Բժշկական չափաիշներով հակացուցումներ չեն եղել: Չվերթի նախօրեին օդաչուն պարտադիր բուժզննում է անցել, սակայն որևէ առողջական խնդիր բժիշկները չեն բացահայտել:
Բուժզննման արդյունքում նրան բացարձակապես առողջ են ճանաչել և թույլ են տվել մասնակցել չվերթին:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ի առավոտյան: Արտակարգ վայրէջքից հետո ինքնաթիռը պատրաստվում էր շարունակել չվերթը:









