Ներխուժել են «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի վարչական շենք և բացել են սեյֆը. ՀՈԱԿ-ի ղեկավար (տեսանյութ)
«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի ղեկավար Արման Իսկանդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ նոյեմբերի 22-ի ուշ գիշերն անհայտ անձինք ներխուժել են «Բնակչության հատուկ սպասարկում» (թաղման բյուրո) ՀՈԱԿ-ի վարչական շենք և բացել են սեյֆը:
«Նոյեմբերի 22-ին, գիշերվա ժամը 3:00-ից 5:00-ի սահմաններում ներխուժել են «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի վարչական շենք, բացել են սեյֆը, ոչինչ չհայտնաբերելով` հեռացել են: Դեպքը քննում է ոստիկանությունը»,- գրել է նա` հրապարակելով համապատասխան տեսանյութ:









