Թողարկվել է Լեոնարդ Կոհենի հետմահու ալբոմը (տեսանյութ)

22:42 • 24.11.19

Կանադացի հանրահայտ կատարող Լեոնարդ Կոհենի մահից 3 տարի անց նրա որդին ալբոմ է թողարկել՝ հոր երգերի ձայնագրություններով: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ նշելով, որ ալբոմն ստացել է Thanks for the Dance անվանումը:

Ինչպես հաղորդվում է, հավաքածուն 9 նոր ստեղծագործություն է ներառում, որոնք մեկտեղել, ձայնագրել և ունկնդիրներին է ներկայացրել երաժշտի որդի և պրոդյուսեր Ադամը: Ձայնագրման աշխատանքներին մասնակցել են մի քանի հայտնի ժամանակակից կատարողներ:

Հիշեցնենք, որ կանադացի երգիչը կյանքից հեռացել է ԱՄՆ-ում 2016-ի նոյեմբերի 7-ին՝ 82 տարեկան հասակում: Նրա ստեղծագործությունները մեծ ազդեցություն են ունեցել բազմաթիվ երաժիշտների վրա:

 

Թողարկվել է Լեոնարդ Կոհենի հետմահու ալբոմը (տեսանյութ)