Քաբուլում ՄԱԿ-ի մեքենա է պայթել
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնական շրջաններից մեկում կիրակի պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով առնվազն մեկ մարդ է մահացել:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին, Աֆղանստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ պայթել է ՄԱԿ-ի ստորաբաժանումներից մեկին պատկանող մեքենան: Պաշտոնյայի տվյալներով՝ մահացածն արտասահմանցի է:
Պայթյունի հետևանքով 5 մարդ վիրավորվել է: Նրանց տեղափոխել են տեղի հիվանդանոցներից մեկը: Ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը դեռ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:









