Ռուսաստանում 7-ամյա աղջիկը խեղդվել է՝ ընկնելով սառցապատ լճակը
ՌԴ Սարատովի մարզի Բալակովո քաղաքում 7-ամյա աղջիկը ջրահեղձ է եղել՝ հայտնվելով սառցաշերտի տակ:
Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով ՌԴ ՔԿ տարածքային վարչությանը, ողբերգությունը տեղի է ունեցել լճակում, որի կողքով անցնելիս են եղել երկու աղջիկները: Նրանցից մեկը որոշել է սահել սառցակալած լճակի վրայով, սակայն սառույցը կոտրվել է, և երեխան ընկել է ջուրը:
Ընկերուհին օգնություն է խնդրել անցորդներից, որոնք էլ փրկարարների են կանչել: Առաջինը ժամանել են ոստիկանները և դուրս հանել աղջկան ջրից: Դեպքի վայր ժամանած բժիշկներն էլ փորձել են օգնություն ցույց տալ նրան, սակայն ապարդյուն:









