Երևանում թալանել են ԲԴԽ դատական դեպարտամենտի 27-ամյա առաջատար մասնագետի BMW-ն. Shamshyan.com
Նոյեմբերի 23-ին անհայտ անձը Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի խաչմերուկում կայանված BMW մակնիշի 10 AV 100 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել է: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, գողության մասին ոստիկանություն է ահազանգել Երևանի բնակիչ 27-ամյա Պետրոս Վարդանյանը:
Աղբյուրի տեղեկություններով` ավտոմեքենայի սեփականատեր Պ. Վարդանյանը աշխատում է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտում, որպես առաջատար մասնագետ և ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության ու համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են կասկածյալի ինքնությունը, ում որոնում են: Նախաքննության շահերից ելնելով` նրա ինքնությունը չի հրապարակվում:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:









