Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաները միացել են «Սկաֆանդր» միջազգային գեղարվեստական ծրագրին
Նոյեմբերի 24-ին Պրոֆ Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում Երևանում կայացած «Unistar Armenia» փառատոնի շրջանակում «City of Smile/ժպիտների քաղաք» հիմնադրամի հետ համատեղ անցկացվել է տիեզերական արթ-թերապիայի վարպետաց դաս տիեզերագնացների մասնակցությամբ: Ռուս տիեզերագնացներ Անդրեյ Բաբկինի և Նիկոլայ Տիխոնովի հետ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող հայ մանուկները միացել են «Սկաֆանդր» միջազգային գեղարվեստական ծրագրին և նկարել հատուկ կտավների վրա, որոնցից պատրաստվելու է տիեզերագնացի կոստյում՝ սկաֆանդր ու տիեզերագնացների հետ ուղարկվելու է տիեզերք՝ իրականացնելու փոքրիկների երազանքը: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:
«Երազող» անվանումը կրող սկաֆանդրի համար իրենց երազանքներն են նկարել արդեն աշխարհի 6 երկրներում՝ Ռուսաստանում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում և Բելգիայում քաղցկեղ ունեցող երեխաները: Հայաստանը կլինի միացող 7-րդ երկիրը նախատեսվող 17 երկրների շարքից: «Երազող»-ը աշխարհի տարբեր ծայրերի երեխաների երազանքները տիեզերք կտանի 2020-ին:















