«Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը

18:59 • 25.11.19

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

«Գևորգ Կոստանյանին առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ ՀՔԾ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 26-ին Գևորգ Կոստանյանին «Մարտի 1»-ի գործով կանչել են Հատուկ քննչական ծառայություն, սակայն Կոստանյանը նշել է, որ ներկայանալ չի կարող արտերկրում գտնվելու պատճառով. 15-ից 20 օրվա ընթացքում կվերադառնա: Կոստանյանի սահմանած ժամկետը լրացել է և նա չի ներկայացել վարույթ իրականացնող մարմնին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, և դրանում նշվում էր նաև Գևորգ Կոստանյանի անունը: