Թեյլոր Սվիֆթն American Music Awards-ում 6 մրցանակի է արժանացել՝ գերազանցելով Մայքլ Ջեքսոնի ռեկորդը

11:51 • 25.11.19

Ամերիկյան քանթրի ոճի երգչուհի Թեյլոր Սվիֆթն American Music Awards երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ 6 մրցանակի է արժանացել՝ գերազանցելով Մայքլ Ջեքսոնի ռեկորդը, գրում է Reuters-ը։

Երգչուհին մրցանակ է ստացել 5 անվանակարգերում՝ «Տարվա տեսահոլովակ», «Ամենասիրելի փոփ/ռոք ալբոմ», «Ամենասիրելի փոփ/ռոք կատարող», «Տարվա ժամանակակից չափահաս կատարող» և «Տարվա կատարող»։ Երգչուհուն նաև շնորհվել է մրցանակաբաշխության՝ տասնամյակի պատվավոր արտիստի կոչում։

Նշվում է, որ Սվիֆթը մրցանակների թվով գերազանցել է Ջեքսոնին, որը 24 մրցանակ ուներ․ Թեյլորն արդեն 29 մրցանակ ունի։

Թեյլոր Սվիֆթն American Music Awards-ում 6 մրցանակի է արժանացել՝ գերազանցելով Մայքլ Ջեքսոնի ռեկորդը