Ծովազարդ գյուղում գայլերը հոշոտել են 1 գառ ու վիրավորել մի քանիսին. գյուղացիները կարողացել են մեկին վնասազերծել, 2-ը փախել են. shamshyan.com

15:48 • 25.11.19

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14: 00-ի սահմաններում Ծովազարդ գյուղի բնակիչները նկատել են գյուղում 3 գայլերի, որոնք հոշոտել են 1 գառ, իսկ մեկին էլ հայտնաբերել են վիրավոր:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, գյուղացիներից մեկը կարողացել է գայլերից մեկին վնասազերծել, իսկ 2–ը դիմել են փախուստի:

Գյուղացիները վնասազերծված գայլին դաշտից տեղափոխել են գյուղ ու հիմա դարանակալել են, որ՝ եթե նորից գայլերն այցելեն, կարողանան դեմն առնել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։