Բաքվում հորդառատ անձրևների պատճառով մեքենան ջրի տակ է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)

13:22 • 25.11.19

Բաքվի Գարադաղի շրջանի Լոքբատան գյուղի «Սյադյարյակ» առևտրի կենտրոնի դիմաց մեքենան հորդառատ անձրևների պատճառով ամբողջովին ջրի տակ է անցել, գրում է minval.az-ը:

Իչպես երևում է տեսանյութի կադրերում` վարորդը փորձում է մեքենան հանել ջրից` ավտոքարշակ կանչելով: Արդյունքում տղամարդուն հաջողվել է մեքենան դուրս բերել հսկայական ջրափոսից: