Չելյաբինսկում կինն այնպես է հարվածել իր 8 ամսական երեխային, որ երեխայի ներքին օրգանները վնասվել են
ՌԴ Չելյաբինսկ քաղաքի բնակչուհուն մեղադրանք է ներկայացվել՝ իր 8 ամսական որդուն հարվածելու համար, ինչի հետևանքով երեխայի ներքին օրգանները վնասվել են։ Ինչպես գրում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի մարզային կառույցը։
Ըստ քննչական մարմինների տեղեկատվության՝ օգոստոսին կինը հիվանդասենյակում մի քանի անգամ հարվածել է 8 ամսական երեխային, ինչի հետևանքով երեխայի ներքին օրգանները վնասվել են։
Փորձագետները երեխայի առողջությանը հասցված վնասը ծանր են բնորոշել։ Ավելի վաղ կինը վարչական պատասխանատվության էր ենթարկվել իր 3-ամյա դստերը շարունակաբար ծեծելու համար։
Դատարանը կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը։









