Պերուում ավտոբուսը գետն է ընկել. 10 զոհ և ավելի քան 20 տուժած կա

06:57 • 25.11.19

Կիրակի Պերուի կենտրոնական մասում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով ձորը՝ ընկել գետը: Այս մասին հայտնում է Комсомолсьская правда-ն: 

Տեղի ճանապարհային ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է նվազագույնը 10 մարդ, ևս 20-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: 

Տուժածներին հոսպիտալացրել են: Վթարի պատճառները պարզվում են: Նախնական տվյալներով՝ վարորդը կորցրել է կառավարումը: