Մոսկվայում մահացել է հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանը

20:47 • 25.11.19

Մոսկվայում 94 տարեկան հասակում մահացել է խորհրդային լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը, որը դարձել է «Թեհրան-43» ֆիլմի գլխավոր հերոսուհու նախատիպը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Արտաքին հետախուզության ծառայության մամլո խոսնակ Սերգեյ Իվանովը:

«1986-ի դեկտեմբերին Գոհար Վարդանյանն անցել է վաստակած թոշակի՝ ավելի քան 30 տարվա օպերատիվ և ընդհանուր առմամբ 47 տարվա աշխատանքային փորձ ունենալով: Թոշակի անցնելուց հետո էլ շարունակել է մեծ աշխատանք կատարել երիտասարդ աշխատակիցների կրթման հարցում: Նրա վաստակը հայրենիքի առաջ ընդգծվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի և այլ շքանշաններով»,- նշել է Իվանովը:

Գոհար Վարդանյանը ծնվել է 1926-ի հունվարի 25-ին Գյումրիում: 1930-ականներին նրա ընտանիքը տեղափոխվել է Իրան: 16 տարեկանում նա ընդգրկվել է իր ապագա ամուսին և կողմնակից Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խմբում: 1943-ին այդ խմբի կազմում մասնակցել է Թեհրանի համաժողովի անվտանգության ապահովման արշավին: 1951-ին Վարդանյաններին տեղափոխել են ԽՍՀՄ: Գևորգ Վարդանյանը մահացել է 2012 թվականին: