Իրաքում հակակառավարական ցույցերի հետևանքով 13 մարդ է զոհվել, 150 տուժած կա

06:33 • 25.11.19

Նվազագույնը 13 մարդ է մահացել, ևս 150-ը տուժել են կիրակի Իրաքի հարավում ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման հետևանքով: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Երկրի իշխանության ներկայացուցիչները նախորդ օրն անվանել են «ամենավատերից մեկը» երկրի հարավում հակակառավարական ցույցերի ողջ ընթացքում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իրաքի տարբեր շրջաններում սկսվել են հակակառավարական ցույցեր: Բողոքի ակցիայի մասնակիցները բողոքում են վատ կենսապայմանների և կոռուպցիայի դեմ: Ցույցերն արագ վերաճել են անկարգությունների: Ամենաշատ բախումները տեղի են ունեցել Բաղդադում, ինչպես նաև հարավային նահանգներում: