Հարավային Կորեայի երկաթուղային ընկերության աշխատակիցները դադարեցրել են գործադուլը

06:21 • 25.11.19

Հարավային Կորեայի ազգային երկաթուղային ընկերության աշխատակիցների արհմիությունը դադարեցրել է գործադուլը, քանի որ համաձայնության է եկել ընկերության հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

KORAIL-ի աշխատակիցների արհմիությունը, որի կազմում 19 հազար մարդ կա, պահանջում էր աշխատավարձի բարձրացում 4 %-ով, ինչպես նաև ևս 4 մարդու աշխատանքի ընդունում:

Ընկերության հետ բանակցություններն ընթացել են շաբաթ օրվանից մինչև այս առավոտ: Ինչպես սպասվում է՝ կպահանջվի 1 կամ 2 օր ամբողջ երկրում երկաթգծային հաղորդակցումը վերականգնելու համար:

Նշենք, որ աշխատակիցներն անժամկետ գործադուլը սկսել էին նոյեմբերի 20-ին՝ այն բանից հետո, երբ ընկերությունը հրաժարվել էր աշխատավարձը բարձրացնել և բարելավել աշխատանքային պայմանները: