2019-ի ընթացքում ՀՀ-ում գրանցվել է կանանց նկատմամբ սեռական ոտնձգության 84 դեպք. 7 դեպքով ավելի՝ 2018-ի համեմատ. Նելլի Դուրյանը և Զարուհի Բաթոյանը հանդես եկան մամուլի ասուլիսով (տեսանյութ)

12:08 • 25.11.19

Տեղի է ունենում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի, ՀՀ ոստիկանության գնդապետ, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ Նելլի Դուրյանի և , «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյան համատեղ մամուլի ասուլիսը։

Բանախոսներն անդրադառնում են «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ ակտիվության 16-օրյակ» ամենամյա քարոզարշավին։ Այն մեկնարկում է նոյեմբերի 25-ից՝ Կանաց դեմ բռնության վերացման օրվանից և ավարտվում դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը։

Վերջինս նպատակ ունի բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը կանանց նկատմամբ բռնության խնդրի վերաբերյալ։

Մամուլի ասուլիսին կարող եք հետևել Tert.am-ի ուղիղ հեռարձակմամբ։