Մեքսիկայում անհայտ անձինք առևանգել են հեռուստասերիալների հայտնի դերասանին և կողոպտել նրա ուղեկիցներին
Մեքսիկայում անհայտ անձինք երկու զբոսաշրջիկների են առևանգել, այդ թվում՝ հեռուստասերիալների հայտնի դերասան Ալեխանդրո Սանդիին:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը՝ Մեխիկո նահանգի Նևադո դե Տոլուկա հրաբուխի մոտ: Նշվում է, որ 37-ամյա Սանդին զբոսաշրջային վայր էր այցելել երկու դերասանուհիների հետ: Չարագործները կողոպտել են կանանց, իսկ նրան առևանգել են:
Տուժածներից մեկը հանրահայտ մեքսիկացի երգչուհի Անա Բարբարայի հարազատ քույրն է: Իսկ երկրորդ առևանգվածը՝ ֆրանսիացի զբոսաշրջիկ:









