Զինծառայողների մասնագիտական կարողություններն ամրապնդելու նպատակով զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացրել են վարժանքներ

15:45 • 25.11.19

Զինծառայողների մասնագիտական կարողությունները, տեղանքի բարդ պայմաններում արգելքների հաղթահարման հմտությունները կատարելագործելու և դիմացկունությունն ամրապնդելու նպատակով նոյեմբերի 22-ին 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության  ստորաբաժանումներն անցկացրել են վարժանքներ:

Զինծառայողները հաղթահարել են լեռնային և ջրային արգելքներ, համադրված գործողություններով ոչնչացրել պայմանական հակառակորդի առաջապահ ուժերն ու միջոցները և ստեղծել բարենպաստ պայմաններ՝ յուրային զորքերի առաջխաղացման համար: