Բրյուսելում կանանց բռնության դեմ երթ է անցկացվել, ցուցարարները պահանջում են Ստամբուլյան կոնվենցիայի ավելի լավ կիրառում (լուսանկարներ)

13:10 • 25.11.19

Բրյուսելում կիրակի`Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվան ընդառաջ,  բազմահազարանոց երթ է անցկացվել, գրում է korrespondent.net-ը: 

Ոստիկանության տեղեկություններով` ակցիային մասնակցել է ավելի քան տասը հազար ցուցարար:

Երթը կազմակերպել է Mirabal քաղաքացիական հարթակը, որը միավորում է մոտ 100 հասարակական կազմակերպություն:

Ցույցի մասնակիցները պահանջում են երկրում Ստամբուլյան կոնվենցիայի` կանանց և ընտանեկան բռնության դեմ Եվրոպայի խորհրդի միջազգային համաձայնագրի կիրառման կոնկրետացում:

Բելգիան փաստաթուղթը վավերացրել է 2016 թվականին, սակայն հասարակական կազմակերպությունները կարծում են, որ դրա ազդեցությունը երկրում աննշան է:

Երթի ընթացքում ցուցարարները հնչեցրել են բռնության զոհ դարձած կանանց անունները: