Ծեծկռտուք Մոսկվայում՝ փողոցների տասնյակ հավաքարարների մասնակցությամբ (տեսանյութ)

03:06 • 25.11.19

Կիրակի երեկոյան ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցել են փողոցների տասնյակ հավաքարարներ, փոխանցում է РЕН ТВ:

Դեպքի վայրից արված տեսակադրերում երևում է, որ հավաքված անձինք սկսում են անկանոն հարվածներ հասցնել միմյանց:

Նաև հաղորդվում է, որ ծեծկռտուքի մասնակիցները միջադեպի ընթացքում լինգեր և բահեր են օգտագործել: Տեղի ունեցածի պատճառները դեռևս հայտնի չեն:

Ինչպես հայտնել են երկրի Ներքին գործերի նախարարությունից՝ բերման է ենթարկվել ավելի քանի 10 աշխատակից: Նախնական տվյալներով՝ ոչ ոք մարմնական լուրջ վնասվածքներ չի ստացել: