Երկրաշարժ՝ Կամչատկայի արևելյան ափին

06:05 • 25.11.19

ՌԴ Կամչատկայի մարզի արևելյան ափին՝ Կրոնոցկի ծոցում տեղի է ունեցել երկրաշարժ՝ 4.2 մագնիտուդ ուժգնությամբ: Այս մասին հաղորդում է RT-ն:

Երկրաշարժը գրանցվել է այս գիշեր՝ լույս երկուշաբթի: Երկրաշաժի օջախը եղել է 61 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը՝ Կամչատկայի Պետրոպավլովսկից 220 կմ հյուսիս-արևելք:

Զոհերի, փլուզումների մասին տեղեկություններ չկան: