Սև ծովում նավաբեկության հետևանքով 14 հազար ոչխար է սատկել (տեսանյութ)

03:53 • 25.11.19

Սև ծովում՝ ռումինական Միդիա նավահանգստից դուրս գալուց հետո ոչխար տեղափոխոխող նավ է կողաշրջվել, ինչի հետևանքով կենդանիներից 14 հազարը սատկել է, հաղորդում է BBC-ն:

Նշվում է, որ նավի՝ 22 սիրիացիներից կազմված անձնակազմը ողջ է մնացել: Ոչխարներին նավից դուրս բերելու համար հատուկ գործողություն է սկսվել, որին մասնակցել են նաև ոստիկանության աշխատակիցներ, փրկարարներ, ռումինական ցամաքային պահպանության ուժեր:

Այնուամենայնիվ, նավից հաջողվել է փրկել միայն մի քանի ոչխարի:

Անձնակազմի անդամներից մեկը, ով ջուրն էր ընկել, ցրտահարվել է և տեղափոխվել հիվանդանոց:

Նավաբեկության պատճառը դեռևս հայտնի չէ: