Թրամփը հանդիսավոր արարողությամբ պարգևատրել է ԻՊ-ի պարագլխին տապալելու արշավում մեծ դեր կատարած շանը

23:22 • 25.11.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիսավոր արարողությամբ պարգևատրել է Քոնան անունով հերոս շանը, որն օգնել է սպանել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիին:

Ինչպես փոխանցում է Daily mail-ը, պաշտոնական պարգևատրումը տեղի է ունեցել Սպիտակ տան Վարդերի այգում, որտեղ ներկա են գտնվել առաջին տիկին Մելանյա Թրամփը և ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:

Նշվում է, որ կենդանին նոր է վերադարձել Վաշինգտոն Միջին Արևելքում կատարած առաքելությունից հետո, որտեղ ԱՄՆ-ն դեռ շարունակում է պայքարել «Իսլամական պետություն» ակաբեկչական խմբավորման դեմ:

Քոնանի մասին պատմությունը հայտնի էր դարձել, երբ Սպիտակ տունը և Պենտագոնի աշխատակիցները տեղեկացրել էին, թե ինչպես էր կենդանին վիրավորվել՝ օգնություն ցույց տալով ուժայիններին ԻՊ-ի պարագլխի տապալմանն ուղղված արշավում: