ԱՄՆ–ում շունը «գողացել» է տիրոջ ավտոմեքենան և այն վարել ավելի քան 1 ժամ (տեսանյութ)
Զվարճալի դեպք է տեղի ունեցել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում: Այստեղ լաբրադոր տեսակի շունը «գողացել» է իր տիրոջ ավտոմեքենան և ավելի քան 1 ժամ վարել այն: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
Ամերիկյան Պորտ Սենտ Լուսի քաղաքում Mercury Sable ավտոմեքենայի տերը, բաց թողնելով շրջադարձը, հայտնվել է փակուղում, ինչից հետո նա 1 րոպեով մեքենայից դուրս է եկել ճանապարհի վերաբերյալ տեղեկություններ ճշտելու:
Հաղորդվում է, որ այդ ընթացքում ավտոմեքենայում մնացել է միայն լաբրադորը, որը պատահմամբ միացրել է հետընթացի փոխանցումը: Մեքենան մոտ 1 ժամ շարունակ պտույտներ է գործել՝ բախվելով փոստարկղին:
Ավտոմեքենայի տերը ստիպված ոստիկանություն և հրշեջ ծառայություն է ահազանգել: Հայտնի է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, իսկ Մաքս անունով շունը ողջ և առողջ է:









