Հրազդանում՝ շենքի բակում հայտնաբերվել է դանակահարված տղամարդ, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է. ոստիկանություն

15:22 • 26.11.19

Կոտայքի մարզում տղամարդ է սպանվել: Tert.am-ի հարցին, թե սպանության վերաբերյալ ի՞նչ է արձանագրվել ոստիկանությունում, լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 09:05-ին «Հրազդան» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ  43 շենքի առաջին մուտքում դանակահարված անձ կա:

«Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ, որը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 8:50-ի սահմաններում 1953 թ.  ծնված տղամարդուն իրենց շենքում սուր կտրող ծակող գործիքով հասցրել են վնասվածքներ, որի հետևանքով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին տղամարդը մահացել է»,-ասաց Էդգար Ջանոյանը:

Նա տեղեկացրեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն: