Ալբանիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով հարյուրավոր մարդիկ են տուժել, տներ ավերվել
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայից ոչ հեռու տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով հարյուրավոր մարդիկ են տուժել, ավերվել են բնակելի տներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` տեղական լրատվամիջոցներին հղումով:
6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է երևանյան ժամանակով ժամը 6:54-ին: Էպիկենտրոնը գտնվել է Տիրանայի հարևանությամբ գտնվող Շիջակ քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա:
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, ուժեղ ստորգետնյա ցնցումները զգացվել են մայրաքաղաքում, ինչպես նաև Դուրրես քաղաքում:
Արդեն հարյուրավոր մարդիկ դիմել են տեղի հիվանդանոցներ, նրանց հստակ թիվը դեռ հայտնի չէ:










