Մալիում ուղղաթիռների բախման հետևանքով 13 ֆրանսիացի զինվորական է զոհվել
Մալիում երկու ուղղաթիռի բախման հետևանքով 13 ֆրանսիացի զինվորական է զոհվել: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աշխատակազմին:
«Նախագահը մեծ ցավով է տեղեկացնում երկու ուղղաթիռի բախման հետևանքով 13 ֆրանսիացի զինծառայողների մահվան մասին՝ ծայրահեղականների դեմ գործողության ժամանակ»,-ասված է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիական հատուկ ծառայությունները Մալիում չեզոքացրել են ծայրահեղական խմբավորման առաջնորդին, որը կապված էր «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ:









