Քանաքեռ-Զեյթունի և Աջափնյակի որոշ հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

17:45 • 26.11.19

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր բաժանորդների ձեռք բերման նպատակով գործող գազատարերի հետ ներմիացման աշխատանքներ կատարելու համար ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 10:00-ից մինչև 17:00-ն  կդադարեցվի  Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կամարակ 2-րդ նրբանցքի 21-ից մինչև 45, Պ.Սևակի փողոցի 48-ից մինչև 64 հասցեների առանձնատների,  Աջափնյակ վարչական շրջանի Օրբելի փողոցի թիվ 63, 65 բազմաբնակարան  շենքերի, թիվ 63/1, 63/3, 63/4, 63/8 հասցեների  առանձնատների  և մեկ  հանրային օբյեկտի գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ   լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: