Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման ողջ գործընթացը ձախողված է. արդարադատության նախկին փոխնախարար
Զարգացումները եկան հաստատելու նախընթաց պնդումս առ այն, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման ողջ գործընթացը ձախողված է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը:
«Ուշագրավ է, որ հանձնաժողովի անդամների ընտրությունից դեռ մեկ շաբաթ չանցած՝ Կառավարությունն ընդունել է օրենքի նախագիծ, որով այս հանձնաժողովի անդամներն այլևս ընտրվելու են մրցութային ընթացակարգով: Ակներև է, որ ձևավորման պահից սկսած՝ այս հանձնաժողովի գործունեությունն այլևս խաթարում է հակակոռուպցիոն ողջ քաղաքականությունը»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածու Հայկուհի Հարությունյանը ձայների մեծամասնությամբ ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում։









