Բրիտանացի շինարարը 135 մլն դոլար է շահել վիճակախաղով

19:02 • 26.11.19

Մեծ Բրիտանիայի Արևմտյան Սասեքս կոմսության բնակիչը 105 մլն ֆունտ ստերլինգ (135 մլն դոլար) է շահել EuroMillions վիճակախաղով:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով բրիտանական աղբյուրին, 42-ամյա շինարար Սթիվ Թոմսոնի շահումը դարձել է մեծությամբ իններորդը երկրի ազգային վիճակախաղի պատմության մեջ:

Թոմսոնը խոստովանել է, որ վիճակախաղի տոմսը որոշել է ստուգել, երբ սպասելիս է եղել գործընկերոջը աշխատանքի գնալիս:

Մեկնաբանելով, թե ինչպես է ընտանիքը պատրաստվում ծախսել շահումը, երեք երեխաների հայրը նշել է, որ իր 10-ամյա տղան արդեն երազում է Tesla մակնիշի մեքենայի մասին, իսկ 8-ամյա աղջիկը վարդագույն iPhone է խնդրել: Թոմսոնը հավելել է, որ ընտանիքն այժմ ավելի ընդարձակ տուն է փնտրում: