Զինծառայողների գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով ՊՆ 1-ին զորամիավորման N զորամասում անցկացվել են կապի վարժանքներ
Անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ստուգելու և գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով 1-ին զորամիավորման N զորամասում նոյեմբերի 25-ին անցկացվել են կապի վարժանքներ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
Զինծառայողները մշտական տեղակայման վայրից դուրս բացազատել են կապի հանգույցներ և շարժական կապի միջոցներ, իրականացրել հրամանատարական կետի կապի ապահովման աշխատանքներ:









