Բեռլինում «տրակտորային երթ» է անցկացվում իշխանությունների վարած գյուղատնտեսական քաղաքականության դեմ (լուսանկարներ)

17:52 • 26.11.19

Այսօր` նոյեմբերի 26-ին, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին են ժամանել ֆերմերներ երկրի տարբեր անկյուններից, որոնք դժգոհ են գյուղատնտեսության ոլորտում դաշնային կառավարության ծրագրերից:  Մայրաքաղաքում մոտավորապես 10 000 մարդ է մասնակցում բողոքի ակցիային, հաղորդում է dw.com կայքը:

Քաղաքը կաթվածահար անելու նպատակով ֆերմերները 5 000 տրակտոր են բերել Բեռլին: Նրանք դեմ են իշխանությունների առաջարկած միջոցառումների փաթեթին, որն ուղղված է բնության պահպանմանն ու կենդանիների՝ մասնավորապես միջատների պաշտպանությանը, որոնք, ըստ իրենց, չափազանց շատ սահմանափակումներ են ենթադրում:

Ցուցարարներն արգելափակել են մայրաքաղաքի զգալի շրջաններ`տրակտորներով դանդաղորեն շարժվելով առաջ: Ցույցի անցկացման վայր է ընտրվել պատմական Բրանդենբուրգյան դարպասները:

Աղբյուրների փոխանցմամբ` ցուցարարները խաղաղ են տրամադրված: Քաղաքում անգամ սուրբծննդյան մթնոլորտ է տարածված:

Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարները ծրագրում են խոսել ցուցարարների հետ: Ֆերմերներն ասում են, որ կառավարությունը պետք է համագործակցի իրենց հետ, որպեսզի կարողանան գտնել շրջակա միջավայրի պահպանման փոխզիջումային ճանապարհ, միաժամանակ պահպանեն ֆերմերային տնտեսությունների մրցունակությունը:

 

Трактор с прикрепленным плакатом во время акции протеста в Берлине 26 ноября 2019 года

Акция протеста в Берлине 26 ноября 2019 года

Во время акции протеста в Берлине 26 ноября 2019 года

Пара резиновых сапогов о время акции протеста в Берлине 26 ноября 2019 года

Трактора, на которых прибыли участники акции протеста немецких фермеров в Бонне