«Աստղային պատերազմներ»-ի ռեժիսորը բացատրել է՝ ինչպես է համացանցում հայտնվել նոր ֆիլմի սցենարը

14:47 • 26.11.19

«Աստղային պատերազմներ»-ի ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսն ասել է, որ «Աստղային պատերազմներ․ Սքայուոքեր․արևածագ» ֆիլմի սցենարը համացանցում է հայտնվել դերասաններից մեկի կողմից այն սենյակում՝ մահճակալի տակ, մոռանալուց հետո, գրում է NME-ն։

Good Morning America հաղորդման ժամանակ Աբրամսն ասել է, որ ֆիլմի սցենարն առցանց վաճառքի է հանվել այն բանից հետո, երբ այն գտել է դերասաններից մեկի տան աշխատողը։

«Չեմ ասի, թե հատկապես ով է այն թողել մահճակալի տակ։ Այն գտել է տան աշխատողը, փոխանցել է ինչ-որ մեկին, որն էլ փորձել է վաճառել այն eBay առցանց վաճառքի կայքում»,- պարզաբանել է ռեժիսորը։

Disney-ի աշխատակիցներից մեկը պարզել է կատարվածը և կարողացել վերադարձնել սցենարը։

Կինոնկարի պրեմիերան սպասվում է դեկտեմբերին:

«Աստղային պատերազմներ»-ի ռեժիսորը բացատրել է՝ ինչպես է համացանցում հայտնվել նոր ֆիլմի սցենարը