Բակո Սահակյանն այցելել է Արցախի կենտրոնական և արևելյան հատվածներում գտնվող զորամասեր

16:12 • 27.11.19

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին այցելել է հանրապետության կենտրոնական և արևելյան հատվածներում գտնվող մի շարք զորամասեր, մասնակցել նորակառույց ճաշարանի, կաթսայատան ու զորանոցի բացման արարողություններին:Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ-ն:

Հանրապետության նախագահը գնահատել է կատարված աշխատանքների որակը՝ համոզմունք հայտնելով, որ այսուհետ նշված զորամասերում ուսումնամարտական խնդիրները կյանքի կկոչվեն շատ ավելի բարձր մակարդակով: Շահագործման հանձնված նոր շինությունները տիպային են, կառուցված արդի բոլոր չափանիշներին համապատասխան, հագեցած նորագույն տեխնիկական ու շինարարական լուծումներով:

Նշենք, նաև որ ՊԲ-ում ավարտին են մոտենում տասնյակ այլ կառույցների շինարարական աշխատանքներ, որոնց արդյունքում կբարելավվեն բազմաթիվ զինծառայողների կենցաղային ու ծառայողական պայմանները:

Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք: