Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի դպրոցում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր են մեկնել 3 մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ

10:34 • 27.11.19

Նոյեմբերի 27-ին, ժամը 03:37-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի դպրոցում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորաբակ գյուղի 3-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող միջնակարգ դպրոցի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:19-ին: