Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռիգա

12:51 • 27.11.19

Ս.թ. նոյեմբերի 27-30-ին Լատվիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ տիկին Ինետա Զիեմելեի հրավերով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվելու է Ռիգայում:

Այս մասին հայտնում են ՍԴ աշխատակազմից։

Այցի շրջանակներում նախատեսվում են երկու պետությունների սահմանադրական դատարաննների մասնագիտական թեմատիկ քննարկումներ նվիրված սահմանադրական արդարադատության ոլորտի մի շարք հրատապ և երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հիմնահարցերին, ինչպես նաև՝ դատարանների միջև գործուն կապերի հետագա խորացման և ամրապնդման անհրաժեշտությանը: