Warner Bros.-ը քննարկում է Մայքլ Բի Ջորդանին Սուպերմենի դերը վստահելու հնարավորությունը. Daily Mail
Warner Bros. կինոընկերությունը քննարկում է Մայքլ Բի Ջորդանին Սուպերմենի դերը վստահելու հնարավորությունը, գրում է Daily Mail-ը:
Ըստ հաղորդման՝ 32-ամյա Մայքլ Բի Ջորդանը հանդիպման ընթացքում Warner Bros. կինոընկերության ղեկավարությանը ներկայացրել է կերպարի վերաբերյալ իր պատկերացումները և թե ինչպես կկերտեր ամերիկյան մշակութային խորհրդանիշը հանդիսացող սուպերհերոսի կերպարը:
Աղբյուրը գրում է, որ Ջորդանը դեռևս լիովին պատրաստ չէ դերին, ուստի սուպերհերոսի մասին պատմող հերթական ֆիլմը չի նկարահանվի առաջիկա տարիներին:
Բացի այդ, դերասանն այս պահին ներգրավված է մի շարք նախագծերում: 












