Ադելը հիասթափեցրել է երկրպագուներին՝ քաղաքականության մասին գրառում կատարելով Twitter-ում

20:45 • 27.11.19

Բրիտանացի երգչուհի Ադելը հիասթափեցրել է երկրպագուներին՝ գրառում կատարելով Twitter-ում, որում հիշեցրել է Մեծ Բրիտանիայում դեկտեմբերի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին:

«Չմոռանաք գրանցվել մինչև կեսգիշեր, որպեսզի կարողանաք քվեարկել»,- գրել է երգչուհին:

Ինչպես գրում է РИА Новости-ն, սոցցանցի օգտատերերն ակնկալում էին, որ «Գրեմմի» 15 մրցանակի դափնեկիրը վերջապես կհայտարարի նոր ալբոմի կամ երգի թողարկման ամսաթիվը: Այդ պատճառով էլ, երբ տեսել են ընտրությունների մասին գրառումը, շատ են հիասթափվել:

«Որտե՞ղ է ալբոմը»,- վրդովվել է օգտատերերից մեկը:

«Ես մտածում էի, որ սա երաժշտության հետ է կապված, մենք կարոտում ենք քեզ»,- գրել է մեկ ուրիշը:

Աղբյուրը հիշեցնում է, որ վերջին երաժշտական ալբոմը բրիտանուհին թողարկել է 2015 թվականի նոյեմբերին, որում տեղ էր գտել Hello հիթը: