Apple-ը կատարել է ՌԴ պահանջը և իր քարտեզներում Ղրիմը ներկայացնում է որպես ռուսական տարածք (լուսանկար)

23:35 • 27.11.19

Ամերիկյան Apple ընկերությունը կատարել է Ռուսաստանի պահանջը և Ղրիմը իր հավելվածներում ներկայացրել որպես Ռուսաստանի մաս:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, Apple Maps և Weather հավելվածներում Ղրիմն արդեն ցուցադրվում է որպես ռուսական շրջան, երբ հավելված են մուտք գործում Ռուսաստանի տարածքից: Թեև այլ երկրներից հավելվածից օգտվելու պարագայում Ղրիմը չի ներկայացվում որպես որևէ երկրի մաս:

ՌԴ Պետդումայում արձանագրվել է, որ Ղրիմն ու Սևաստոպոլն այսուհետ ներկայացվում են որպես Ռուսաստանի կազմում ընդգրկված տարածք:

Նշվում է, որ տեխնոլոգիական այդ հարցի շուրջ ընկերությունն ամիսներ շարունակ բանակցել է Պետդումայի հետ: