Դոմինիկանայում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել. տուժածներ կան
Դոմինիկյան Հանրապետությունում ավտոբուս է կողաշրջվել, որը տեղափոխելիս է եղել 60 զբոսաշջիկի: Այս մասին հայտնում է Газета.ру-ն՝ հղում տալով Diario Libre պարբերականին:
Ինչպես հայտնի է դարձել, ավտովթարը տեղի է ունեցել օդանավակայանի ճանապարհին:
Ստացված տեղեկություններով՝ պատահարի հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ, որոնց թվում նաև երեխաներ: Ավտոբոսի բոլոր ուղևորները ազգությամբ ռուսներ են եղել:
Զոհերի մասին տեղեկություն չի ստացվել:
Հաղորդվում է, որ տուժածները հոսպիտալացվել են:









