Նոր մանրամասներ են հայտնի դարձել Դոմինիկանայում տասնյակ ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարից (տեսանյութ)

03:22 • 27.11.19

Դոմինիկյան Հանրապետությունում կողաշրջված զբոսաշրջային ավտոբուսում ՌԴ 39 քաղաքացիներ են եղել, որոնցից մի քանիսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին հաղորդում է Վենեսուելայում ՌԴ դեսպանատունը, գրում է ТАСС-ը:

«Մեր քաղաքացիների շրջանում զոհեր չկան»,- տեղեկացրել են դեսպանատնից:

Տուժածներին հոսպիտալացրել են, նրանցից ոմանք վերակենդանացման բաժանմունքներում են, մյուսներին տեղափոխել են տարբեր հյուրանոցներ:

 

Արդեն հայտնել էինք, որ Դոմինիկյան Հանրապետությունում ավտոբուս է կողաշրջվել, որը տեղափոխելիս է եղել 60 զբոսաշջիկի:  Diario Libre պարբերականի տվյալներով՝  ավտովթարը տեղի է ունեցել օդանավակայանի ճանապարհին, այն բախվել է բեռնատարի և կողաշրջվել:

Վթարի վայրում աշխատանքներ են տանում ոստիկաններն ու բժիշկները: