Վրաստանի օդանավակայաններում գինի են նվիրում զբոսաշրջիկներին (տեսանյութ)

19:04 • 27.11.19

Վրաստանի օդանավակայաններում սկսել են արտասահմանցի քաղաքացիներին ժամանելուն պես տեղական գինի նվիրել: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երկրի Զբոսաշրջության ազգային վարչության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Նշվում է, որ ակցիան տարածվում է Թբիլիսիի, Բաթումի և Քութայիսի օդանավակայանների վրա: Յուրաքանչյուր զբոսաշրջիկ անձնագրային վերահսկման բաժնում մեկ շիշ «սապերավի» տեսակի գինի է նվեր ստանում, որի պիտակին վրացերենով ողջույնի խոսքեր են գրված: «Այստեղ ձեզ կդիմավորեն սրտաբաց և դրական մարդիկ»,- գրված է պիտակի վրա:

Նման ակցիա անցկացվում է արդեն վեցերորդ անգամ մարքեթինգային արշավի շրջանակներում: